Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Օրական 2-3 բաժակ թեյը կարող է փրկել օստեոպորոզից. tert.am

Օրական 2-3 բաժակ թեյը կարող է փրկել օստեոպորոզից. tert.am

Թեյի սիրահարներն ավելի քիչ են կոտրվածք ստանում, քան նրանք, ովքեր առհասարակ թեյ չեն օգտագործում կամ շատ հազվադեպ են խմում: Այս մասին հաղորդում է Meddail.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:

 

Կոտրվածքների առաջացման հավանականությունը 28%-ով կրճատվում է, երբ մարդիկ օրական 1-2 բաժակ թեյ են օգտագործում, և 37%-ով՝ այն պարագայում, երբ 2-3 բաժակ են օգտագործում: Ընդ որում՝ սուրճը նման արդյունք չի արձանագրում:

 

Ավելի քան 200000 մարդու տվյալներն ուսումնասիրած չինացի մասնագետների կարծիքով՝ հավանաբար թեյում առկա ֆլավոնոիդային միացությունները նպաստում նման արդյունքի արձանագրմանը, իսկ սուրճի մեջ դրանք բավականին քիչ են: Այդ միացությունները նպաստում են նոր ոսկրանյութի առաջացմանը:

 

Բացի այդ՝ հայտնի է, որ ոսկրանյութն ամրապնդվում է ֆտորային միացությունների, կալցիումի և այլ հանքային նյութերի ազդեցության շնորհիվ, որոնք ևս առկա են թեյում:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. o-chae.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ